«Ես գիտեմ, որ գործ ունենք բարակ մաշկով կոշտ տղայի հետ: Ես շատ փորձ եմ ունեցել… ոչ միայն նրա հետ, այլև նման մարդկանց հետ»,-Al Jazeera-ի հաղորդմամբ ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Վերջինս նշել է, որ «բոլոր կողմերը պետք է խուսափեն քայլերից, որոնք կարող են սխալ մեկնաբանվել կամ հանգեցնել սխալ հաշվարկի այս անկայուն ժամանակաշրջանում»: Ավելի վաղ Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, թե ՌԴ նախագահի գործողությունները Ղրիմում նման են Ադոլֆ Հիտլերի գործողություններին` 1930թ.-ին: