Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մուլտֆիլմերի մեղեդիները՝ Disney Non-Stop համերգային ծրագրում

Մուլտֆիլմերի մեղեդիները՝ Disney Non-Stop համերգային ծրագրում
09.03.2014 | 13:54

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղեցիկ նվեր է պատրաստել երեխաների համար։ Նվագախումբը կներկայացնի Disney Non-Stop համերգային ծրագիրը, որտեղ ընդգրկված են հանրահայտ մուլտֆիլմերի մեղեդիները։ Սա երիտասարդական նվագախմբի հերթական նախաձեռնությունն է, որը մատչելի ու հասանելի երաժշտությամբ պատանիներին ու երիտասարդներին ուղղորդում է դեպի դասական արվեստը։
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է գալիս նաև «Հոլիվուդ նոն ստոպ» համերգային ծրագրով, որը մեծ պահանջարկ ունի երաժշտասեր հանրության շրջանում։ Հոլիվուդյան ֆիլմերի սաունդթրեքները ներկայացնող այս ծրագիրը ունեցել է բազմահազար լսարաններ ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մարզերում և մեծապես սիրվել հանդիսատեսի կողմից։

Դիտվել է՝ 1764

Մեկնաբանություններ