Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռուսաստանի հետագա քայլերը դիվանագիտության տեղ չեն թողնի

Ռուսաստանի հետագա քայլերը դիվանագիտության տեղ չեն թողնի
09.03.2014 | 22:19

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում նախազգուշացրել է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման դիվանագիտական միջոցների սպառման մասին, եթե Ռուսաստանը շարունակի մեծացնել ռազմական ներկայությունը Ղրիմում եւ Ուկրաինայի այլ տարածքներում` տեղեկացնում է CNN-ը: Քերրիի խոսքով, Ղրիմը «միացնելու» ուղղությամբ Ռուսաստանի հետագա քայլերը տեղ չեն թողնի դիվանագիտության համար: Պետքարտուղարը Մոսկվային «առավելագույն զսպվածության» կոչ է արել:

Իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի ղեկավարների հետ եւ հավաստիացրել, որ ԱՄՆ հավատարիմ է ՆԱՏՕ-ի շրջանակներում եղած համաձայնություններին եւ պատրաստ է ապահովել Մերձբալթյան երկրների անվտանգությունը:

Դիտվել է՝ 906

Մեկնաբանություններ