ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու երաշխիք չկա, ամեն ինչ դեռ բարդ ու ոչ միանշանակ է՝ հաղորդում է Al Jazeera-ն: Բարոնուհի Էշթոնը մանրամասնել է, թե երաշխիք չկա, որ բանակցությունները գոհացուցիչ ավարտի կհանգեցնեն: Իսկ ժամանակավոր համաձայնությունը նա դրական է գնահատել: Ի պաշտոնե Քեթրին Էշթոնը Թեհրանում է առաջին անգամ:
Իրանի արտգործնախարար Մուհամեդ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը համաձայնության կգնա, եթե հարգվի սեփական հողի վրա ուրան հարստացնելու նրա իրավունքը: Իրանական մամուլի գնահատմամբ` այցը Արևմուտք-Իրան հարաբերությունների կարգավորման նշան է: Իրանի միջուկային ծրագրի շուրջ մյուս կարևոր հանդիպումը տեղի կունենա Վիեննայում՝ մարտի 17-ին: