Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Օբաման ամեն ինչ հասկացե՞լ է

Օբաման ամեն ինչ հասկացե՞լ է
09.03.2014 | 22:26

Սպիտակ տունը հերքել է թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերջին զրույցում շոշափվել է ամերիկաբնակ կրոնական-հասարակական գործիչ, նուրսիստների աղանդի առաջնորդ Ֆեթհուլլահ Գյուլենին Թուրքիային վերադարձնելու թեման, գրում է haqqin.az-ը: «Նման զրույցի տեղեկությունը և առավել ևս Օբամայի համաձայնությունը չեն համապատասխանում իրականությանը»,- «Ջիհան» գործակալությունը մեջբերում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչին:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ Օբամայի հետ զրույցում Էրդողանը հայտարարել է, թե «մեր երկրում դժգոհության աղբյուրը գտնվում է ԱՄՆ-ում, և մենք ձեզնից համապատասխան քայլեր ենք ակնկալում», ինչին ի պատասխան Օբաման իբր պատասխանել է, որ «ինքն ամեն ինչ հասկացել է»:

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ