Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը Sky News հեռուստաընկերության հարցազրույցում հայտարարել է, որ պատժամիջոցները չեն նպաստի Ուկրաինայում ճգնաժամի կարգավորմանը: «Մեր զինանոցում չկան այնպիսի պատժամիջոցներ, որոնք կստիպեին Ռուսաստանին հեռանալ Ղրիմից», - ասել է նա: Հեյգն ընդգծել է, որ վիզային և այլ պատժամիջոցներ ՌԴ որոշ քաղաքացիների նկատմամբ, համենայն դեպս, «մշակման փուլում են գտնվում»:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր սպառնալիքների լեզվով խոսելու և պատժամիջոցների անընդունելիության մասին: