Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մալազիական ինքնաթիռը դեռ չի գտնվել

Մալազիական ինքնաթիռը դեռ չի գտնվել
09.03.2014 | 22:32

Շաբաթ օրը անհետացած ինքնաթիռի որոնումները շարունակվում են: Մալազիական իշխանությունները տեղեկացրել են, որ կորած ինքնաթիռը որոնում են տարբեր երկրների, այդ թվում` Չինաստանի և Միացյալ Նահանգների 40 նավ և 22 օդանավ:

Կուալա Լումպուրից Պեկին ուղևորվող Մալազիական ավիաուղիների ինքնաթիռը, որը 239 ուղևոր էր տեղափոխում, անհետացել է ռադարների տեսադաշտից Մալայզիայի և Վիետնամի միջև: Մալազիայի տրանսպորտի նախարար Հիշամուդին Հուսեյնը հաստատել է տեղեկատվությունը, որ ինքնաթիռի ուղևորներից երկուսը գողացված անձնագրերով են եղել:

Դիտվել է՝ 1132

Մեկնաբանություններ