Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՆԱՏՕ-ն հետախույզ-ինքնաթիռներ է ուղարկում` վերահսկելու ՈՒկրաինայի իրավիճակը

ՆԱՏՕ-ն հետախույզ-ինքնաթիռներ է ուղարկում` վերահսկելու ՈՒկրաինայի իրավիճակը
11.03.2014 | 11:22

ՆԱՏՕ-ի AWACS տիպի հետախույզ-ինքնաթիռները կհետևեն ՈՒկրաինայի իրադարձություններին` Լեհաստանի և Ռումինիայի տարածքից: Այս մասին BBC-ին հաղորդել է ՆԱՏՕ-ի մամլո խոսնակը: «Բոլոր հետախուզական թռիչքները կիրականացվեն բացառապես դաշնակիցների տարածքում», - ասել է պաշտոնյան: ՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռուսաստանն ուժեղացնում է իր վերահսկողությունը Ղրիմի նկատմամբ` մարտի 16-ին կայանալիք հանրաքվեից առաջ:

Նշենք, որ երկուշաբթի ռուս զինվորները և տեղի ինքնապաշտպանական ուժերը գրավել են Սիմֆերոպոլի զինվորական հիվանդանոցը: Հոսպիտալի ղեկավարը ԶԼՄ-ներին ասել էր, թե բուժհիմնարկում գտնվողներին քշել են դեպի ավտոբուս և այնտեղ պահել կես ժամ: Նրանց մեջ եղել են և ծանր հիվանդներ:

Դիտվել է՝ 833

Մեկնաբանություններ