Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռուսներն ու ամերիկացիները ելքեր են փնտրում

Ռուսներն ու ամերիկացիները ելքեր են փնտրում
11.03.2014 | 11:28

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հետաձգել է այցը Ռուսաստան: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել է. «Քերրիին առաջարկել էինք ժամանել այսօր: Նա նախնական համաձայնություն տվել էր։ Շաբաթ օրը զանգահարեց և տեղեկացրեց, որ դեռ ցանկանում է փոքր-ինչ հետաձգել այցը»: Լավրովի հանձնարարությամբ՝ ԱԳՆ-ն ՈՒկրաինայի հարցով խորհրդակցություններ է անցկացնում արտասահմանյան գործընկերների հետ, փորձելով այդ երկրում իրավիճակը կարգավորելու ելքեր փնտրել։ «Հերթական երկկողմ շփումների ընթացքում ցանկություն է հնչել, որ մենք ամերիկացիների հետ փորձենք ուսումնասիրել ինչ-որ մոտեցումներ»,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ