Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵՄ-ն պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ

ԵՄ-ն պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
11.03.2014 | 11:35

Եվրահանձնաժողովը սկսել է Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների նախապատրաստման գործընթացը, որոնք կիրառելու մասին որոշում դեռ չի ընդունվել՝ հայտնել է ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:

Մարտի 6-ին ԵՄ-ի գագաթնաժողովում որոշում էր ընդունվել դադարեցնել Ռուսաստանի հետ բանակցությունները վիզային ռեժիմի պարզեցման և համագործակցության մասին նոր համաձայնության վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները նախազգուշացրել էին, որ ՈՒկրաինայում լարվածության թուլացման բացակայության դեպքում կարող է չեղյալ հայտարարվել ԵՄ-Ռուսաստան հունիսյան գագաթնաժողովը, կարող է ստեղծվել ռուս պաշտոնյաների «սև ցուցակ», որոնց մուտքը կարգելվի ԵՄ երկրներ և ակտիվները կսառեցվեն: Միայն դրանից հետո ԵՄ-ն կարող է նախաձեռնել տնտեսական պատժամիջոցներ:

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ