Առանց Իրանի մասնակցության և քաղաքական կամքի՝ տարածաշրջանում կայունության հաստատում հնարավոր չէ՝ Նահատակների օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին։ Mehr գործակալությունը տեղեկացնում է, որ Ռուհանին Իրանն անվանել է տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը։ «Ինչ-որ ժամանակ թշնամին մտածում էր, թե Իրանը թույլ երկիր է և կարող է ոչնչացվել, սակայն այժմ բոլորին է հայտնի, որ Իրանը տարածաշրջանի ուժեղագույն պետությունն է»,-ասել է նա։ Վերջին ամիսներին միջուկային ծրագրերի վերաբերյալ հաջողություններից հետո Ռուհանին խոստացել է, որ հաջորդ տարի ևս (Իրանում նոր տարին կսկսվի մարտի 21-ից) այդ ոլորտում աշխատանքները կշարունակվեն։