Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թուրքիան աջակցում է ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությանը

Թուրքիան աջակցում է ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությանը
11.03.2014 | 11:37

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ աջակցում է ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու քաղաքական միասնականությանը, որոնք «պետք է պաշտպանվեն»: Էրդողանը հայտնել է իր տեսակետը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Կողմերը քննարկել են Թուրքիայի մասնակցության հարցը համակարգող խմբում, որը պետք է ստեղծվի ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրելու նպատակով։ Ավելի վաղ Էրդողանը Ղրիմի թաթարներին աջակցելու պատրաստակամություն էր հայտնել, իսկ թաթարներն սկսել են ինքնապաշտպանական ջոկատներ կազմել։

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ