Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ-ն պատրաստ չէ ընդունել մարտի 16-ի հանրաքվեի արդյունքները

ԱՄՆ-ն պատրաստ չէ ընդունել մարտի 16-ի հանրաքվեի արդյունքները
11.03.2014 | 11:38

ՈՒկրաինայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջեֆրի Պայետը ՈՒկրաինայի ճգնաժամային մեդիա-կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ղրիմը ՈՒկրաինայի մի մասն է և պետք է մնա ՈՒկրաինայի կազմում: «Թերակղզու ինքնավարության ծավալի փոփոխման մասին ցանկացած որոշում պետք է կայացվի հստակ, թափանցիկ և կառուցողական գործընթացով, և ոչ թե՝ հրազենի սպառնալիքի ներքո: ԱՄՆ-ը պատրաստ չէ ընդունել մարտի 16-ի հանրաքվեի արդյունքները: Մենք մտադիր ենք հետագայում էլ Ղրիմը դիտարկել որպես ՈՒկրաինայի անբաժանելի մաս», - դեսպանի խոսքը մեջբերում է УНИАН գործակալությունը:

Մեկնաբանելով Ղրիմում տիրող իրավիճակը՝ Պայետը նշել է. «Մեր կարծիքով՝ Ղրիմում իրավիճակի կարգավորման ռազմական տարբերակը բացառվում է: Այդ ճգնաժամը պետք է լուծվի միայն դիվանագիտական ճանապարհով: Ես հիացած եմ խիզախությամբ և վճռականությամբ, որը ցուցաբերել են ուկրաինական զորքերը՝ ի պատասխան սադրանքների»:

Դիտվել է՝ 1343

Մեկնաբանություններ