Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Պուտինի, Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպման անցկացումը չի բացառվում, սակայն դրա նախապատրաստման մեկնարկի մասին խոսելը դեռ վաղ է՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտնել էր, որ Պուտինը և Ծինփինը քննարկել են Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման հնարավորությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ին՝ Չինաստանում։               
 

Պարալիմպիկ խաղերում

Պարալիմպիկ խաղերում
11.03.2014 | 12:36

Սոչիում ընթացող պարալիմպիկ խաղերում թիմային հաշվարկում առջևից վստահորեն է ընթանում Ռուսաստանի ընտրանին, որի ակտիվում է 5 ոսկե, 7 արծաթե, 5 բրոնզե մեդալ: Թե ոսկե և թե ընդհանուր մեդալային հաշվարկով նրան էապես զիջում են ՈՒկրաինայի, Ճապոնիայի, Սլովակիայի, Ավստրիայի, Գերմանիայի պատվիրակները, որոնց ակտիվում է բարձր հարգի երկուական մեդալ: Ի դեպ, պիտի նշել, որ խաղերի բացման արարողությունը ռուսները բարձր մակարդակով էին կազմակերպել և որքան էլ «ջանացել» էին, չէին կարողացել խուսափել այս օրերի քաղաքական ենթատեքստից, որի կիզակետում ուկրաինական իրադարձություններն են: Համենայն դեպս այնքան էլ պատահական չէր ոչ ամերիկացիների մուտքը «А я шагаю по Москве», ոչ էլ ռուսների մուտքը «Good by, America» երգերի մեղեդիների տակ: Ինչ վերաբերում է մեր ընտրանուն, ապա «наша хата с краю» է թե բուն մրցումների և թե, հուսանք, քաղաքական զարգացումների տեսակետից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ