Այսօր Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախության հռչակագիր ընդունեց:
«Ընդունելով հռչակագիրը՝ մենք հայտարարում ենք, որ հանրապետություն ենք ու արդեն որպես հանրապետություն ենք լինելու Ռուսաստանի կազմում»,- լրագրողներին ասել է խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը:
Նա նշել է, որ հռչակագրի ընդունումով Ղրիմի անվանումից «ինքնավար» բառը դուրս է գալիս և այսուհետ Ղրիմը կոչվելու է Ղրիմի Հանրապետություն: Վլադիմիր Կոնստանտինովը անկախության հռչակագիրը համարում է ընթացակարգային անհրաժեշտ փաստաթուղթ, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու գործընթացը լեգիտիմ լինի: