Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բոինգ-777-ը դեռ չի գտնվել

Բոինգ-777-ը դեռ չի գտնվել
11.03.2014 | 22:49

9 երկրների փրկարարական խմբեր դեռ որոնում են շաբաթ օրը Հարավ-Չինական ծովում անհետացած Malaysia Airlines ընկերության «Բոինգ-777» օդանավը: Կուալա Լումպուրից Պեկին թռչող և 239 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը շաբաթ առավոտյան կորել է վայրէջքից մոտ 90 րոպե առաջ։

Malaysia Airlines ավիաընկերության անհետացած ինքնաթիռի երկու ուղևորները, ովքեր օդանավում էին գողացված անձնագրերով, եղել են Իրանից անօրինական ներգաղթյալներ: Ինտերպոլը հաստատել է, որ 2 ուղևորներ թռել են ուրիշի անձնագրերով: Կուալա Լումպուրում բնակվող մի իրանցի ասել է, որ եղել է այդ ուղևորներից մեկի ընկերը: Նրա խոսքերով՝ իրանցիները հյուրընկալվել են իր տանը, նրանք ցանկանում էին Պեկինից Ամստերդամ հասնել: Գողացված անձնագրերն իրանցիները գնել են Եվրոպա արտագաղթելու համար:

Դիտվել է՝ 748

Մեկնաբանություններ