Իսրայելը ցանկանում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ՝ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Նրա խոսքով՝ Իսրայելը ցանկանում է, որ երկու երկրների միջև երկկողմանի հարաբերությունները վերադառնան 2010 թ. սկզբի մակարդակին: Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները վատացել էին, երբ 2010թ. մայիսին Իսրայելը հարձակվեց թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որը շարժվում էր դեպի Գազա: