Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատրաստ է պաղեստինցիների հետ խաղաղության երկարաժամկետ համաձայնագիր կնքել՝ հաղորդել է Deutsche Welle-ն: «Ես պատրաստ եմ պատմական խաղաղություն կնքել մեր պաղեստինցի հարևանների հետ»,- հայտարարել է նա Վաշինգտոնում և հավելել, որ այս կերպ վերջ կդրվի հակամարտությունների և արյունահեղության դարաշրջանին, կլավանա միլիոնավոր մարդկանց կյանքը: Նեթանյահուն նշել է, որ պաղեստինցիների հետ խաղաղություն կնքելու նախապատրաստությունը ընթանում է Վաշինգտոնի հետ սերտ համագործակցությամբ: Նա պաղեստինցիներին կոչ է արել իր երկիրը ճանաչել որպես հրեական պետություն:
Պաղեստինյան կողմը հայտարարել է, որ կհրաժարվի Իսրայելի հետ բանակցություններից, եթե չսառեցվի շինարարությունը Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերում և Արևելյան Երուսաղեմում: