Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Տուրչինովը բացառել է ռազմական միջամտությունը Ղրիմում

Տուրչինովը բացառել է ռազմական միջամտությունը Ղրիմում
12.03.2014 | 15:15

ՈՒկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, թե երկրի բանակը Ղրիմում ռազմական միջամտության չի դիմի` վտանգի չենթարկելու համար երկրի արևելյան շրջանները:

«Այն, ինչ նրանք անվանում են հանրաքվե, տեղի կունենա ոչ թե Ղրիմում, այլ Կրեմլում: Ռուսական զորքերը հանրաքվե չեն անցկացնի, նրանք պարզապես կկեղծեն դրա արդյունքները»,- France Presse-ին ասել է Տուրչինովը: Վերջինս համոզված է, որ Ղրիմի բնակչության մեծամասնությունը կբոյկոտի հանրաքվեի արդյունքները:

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ