Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ղրղզստանի իշխանությունները գրեթե ճանաչել են ՈՒկրաինայի նոր իշխանությանը

Ղրղզստանի իշխանությունները գրեթե ճանաչել են ՈՒկրաինայի նոր իշխանությանը
12.03.2014 | 15:46

Ղրղզստանի արտգործնախարարությունը ՈՒկրաինայի հարցով անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել։ Բիշքեկը հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչին ՈՒկրաինայի լեգիտիմ նախագահ չի համարում, իսկ նրա վերջին ելույթն անտեղի և ոչ ադեկվատ է որակել, գրել է kommersant.ru-ն։

Երեքշաբթի լրատվամիջոցներում հայտնվեց Ղրղզստանի արտգործնախարարության հայտարարությունը, թե Ղրղզստանը դատապարտում է ցանկացած գործողություն, որն ուղղված է ՈՒկրաինայում իրավիճակի ապակայունացմանը։ «Մենք կարծում ենք, որ մարտի 11-ին արված Յանուկովիչի հայտարարությունը ոչ ադեկվատ է և անտեղի։ Իշխանության միակ աղբյուրը ցանկացած երկրում ժողովուրդն է։ Չի կարող լեգիտիմ լինել այն նախագահը, որ լիովին կորցրել է ժողովրդի վստահությունը, դե ֆակտո կորցրել է նախագահական լիազորություններն ու ավելին՝ փախուստի է դիմել երկրից»,-ասված է հաղորդագրության մեջ։ Վիկտոր Յանուկովիչը երկրորդ անգամ Դոնի Ռոստովում հանդիպել էր լրագրողների հետ։ Ի տարբերություն փետրվարի 28-ի մամուլի ասուլիսի, այս անգամ նա հարցերի չի պատասխանել և միայն կարդացել է հայտարարությունը։ Յանուկովիչն ուկրաինական նոր իշխանություններին նեոֆաշիստներ է անվանել։ Ղրղզստանի արտգործնախարարության կարծիքով՝ «հենց չմտածված քայլերն ու կոռումպացվածությունն են ՈՒկրաինայի նախկին իշխանություններին հասցրել այսօրվա ճգնաժամին և տասնյակ անմեղ մարդկանց մահվան»։ Բիշկեկը կողմ է ՈՒկրաինայում իրավիճակի շուտափույթ կարգավորմանը՝ խաղաղ բանակցային ճանապարհով՝ առանց նախապայմանների և միջազգային իրավունքի խախտումների։ Ղրղզստանի արտգործնախարարության կայքը խափանումներով է աշխատում, սակայն գերատեսչության մամուլի քարտուղար Տուրդակուն Սըդըկովը հաստատել է, որ հաղորդագրությունը տարածել են իրենք։ Ինչպես հաղորդում է ղրղզական լրատվական kloop.kg կայքը, «չնայած հաղորդագրության մեջ չի նշվում, սակայն Ղրղզստանի իշխանությունները գրեթե ճանաչել են ՈՒկրաինայի նոր իշխանությանը»։
«Ղրղզստանի արտգործնախարարության հայտարարությունը կարելի է բնութագրել որպես անսպասելի։ Մոտ երկու շաբաթ ԱԳՆ-ն ՈՒկրաինայի իրավիճակի վերաբերյալ ոչինչ չէր ասում, բացի այդ՝ սա նաև հակասում է Ռուսաստանի դիրքորոշմանը, որը համարվում է Ղրղզստանի գլխավոր գործընկերներից մեկը»,-ասել է ռեսուրսի ղեկավար Բեկտուր Իսկենդերը։ Ղրղզստանը դարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաջին անդամ պետությունը, որը հրապարակավ վիճարկում է Ռուսաստանի դիրքորոշումն ՈՒկրաինայի հարցում։ Մոսկվան Վիկտոր Յանուկովիչին դեռ ՈՒկրաինայի լեգիտիմ նախագահ է համարում։ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան վերջերս հայտարարել էր, որ կազմակերպությունը լիովին կիսում է Մոսկվայի տեսակետն ՈՒկրաինայի հարցում։

Դիտվել է՝ 896

Մեկնաբանություններ