«ՈՒկրաինայի կառավարությունը հույս ունի տեխնիկական և ռազմական օգնություն ստանալ ԱՄՆ-ից՝ Ղրիմի հակամարտության լարվածության ժամանակ»,- հայտարարել է ՈՒկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:
Կիևում, մամուլի ասուլիսի ժամանակ, նա հայտարարել էր, որ ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Վաշինգտոնում, չորեքշաբթի օրը, հանդիպելու է ԱՄՆ նախագահի հետ, ով Բուդապեշտի հուշագրով պետք է ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորը դառնա:
Պետրենկոյի խոսքերով՝ ՈՒկրաինայի կառավարությունն անում է հնարավորինս ամեն ինչ, որպեսզի «նյարդերի պատերազմը» և Ղրիմում կատարվող իրադարձությունները ընթանան առանց կրակոցի և մարդկային զոհերի:
«Մենք վստահ ենք, որ մեր կողմն է ճշմարտությունը, և ամբողջ աշխարհը կերաշխավորի ՈՒկրաինայի անվտանգությունը, կկատարի վճռական քայլեր՝ ՈՒկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար»,- ասել է արդարադատության նախարարը: