Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ջորջ Սորոսը մտահոգված է Եվրամիության ապագայով

Ջորջ Սորոսը մտահոգված է Եվրամիության ապագայով
12.03.2014 | 18:29

Եվրամիության ներսում այնքան հզոր ֆինանսատնտեսական անհավասարակշռություններ են ստեղծվել ու ամրապնդվում, որ ԵՄ-ը կարող է չդիմանալ և ամբողջությամբ քայքայվել: Այս մասին զգուշացրել է ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը՝ Լոնդոնում, որտեղ ներկայացրել է իր «Եվրամիության ողբերգությունը» գիրքը: Այն վերջին տարիներին Սորոսի տված հարցազրույցների և հոդվածների ժողովածուն է:

«Եվրագոտու և Եվրամիության գլխավոր խնդիրն այն է, որ ԵՄ վարկատու և պարտապան երկրների միջև անդունդը մեծանում է: Եվրամիությունը խորը ստագնացիայի մեջ է մտնում, ինչը կմեծացնի անհավասարակշռությունը: Ցավոք, ԵՄ-ը կարող է նաև չդիմանալ այդ ճգնաժամային ճնշմանը»,- ասել է նա:
Սորոսի կարծիքով՝ Գերմանիան ամեն ինչ անում է եվրոն պահելու համար, և այն կդիմանա: Եվրոգոտու խնդիրն այն է, որ Գերմանիան միայն նվազագույն անհրաժեշտն է անում եվրոն պահելու համար, մինչդեռ եվրոգոտու երկրների միջև անդունդն աճում է այնպիսի առանցքային ցուցանիշով, ինչպիսին է վճարային հաշվեկշռի պրոֆիցիտն ու դեֆիցիտը:
«Եվրամիությունում ֆինանսական ճգնաժամի սուր փուլն անցել է, և այժմ ԵՄ-ը քաղաքական ճգնաժամի մեջ է մտնում: Այն առաջին հերթին երկու հարթությունում է արտահայտվում՝ եվրոյի դժվարություններ, ինչպես նաև Մեծ Բրիտանիա-Եվրամիություն հարաբերությունների խնդիրներ: Արդյունքում ծայրահեղ աջ կուսակցությունները կարող են ստանալ ԵՄ երկրների ընտրողների ձայների մինչև 1/3-ը, ինչը զգալի մտահոգություններ է առաջացնում»,- նշել է ֆինանսիստը:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ