Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ԵՊՀ-ականները կայցելեն Արցախի զորամասեր

ԵՊՀ-ականները կայցելեն Արցախի զորամասեր
13.03.2014 | 14:31

Մարտի 15-ին կմեկնարկի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպության «Մենք հպարտ ենք մեր բանակով» ծրագիրը։ Բուհի ուսանողները, ասպիրանտներն ու երիտասարդ գիտաշխատողները եռօրյա ծրագրի շրջանակներում կայցելեն Քաշաթաղի, Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի, Քարվաճառի զորամասեր:
Երիտասարդները զորամասերին կնվիրեն գրքեր, պատմական Հայաստանի քարտեզներ: Յուրաքանչյուր զորամասի գերազանց ծառայող ժամկետային զինծառայողներ և երիտասարդ սպաներ կպարգևատրվեն հուշանվերներով: ԵՊՀ դասախոսները նշված զորամասերում հանդես կգան դասախոսություններով` հայոց պատմություն, քաղաքագիտություն և մի շարք արդիական թեմաներով: ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի դասախոսները զինվորների համար կիրականացնեն հոգեբանության դասընթացներ։ Միջոցառումները կուղեկցվեն ռազմահայրենասիրական երգերի կատարումներով:

Դիտվել է՝ 2657

Մեկնաբանություններ