Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Կոմերսանտի» լրագրողներին չեն թողել մուտք գործել ՈՒկրաինա

«Կոմերսանտի» լրագրողներին չեն թողել մուտք գործել ՈՒկրաինա
13.03.2014 | 15:04

«Կոմերսանտ» հրատարակչության հատուկ թղթակիցներ Իլյա Բարաբանովին և լուսանկարիչ Ալեքսանդր Միրիդոնովին թույլ չեն տվել մուտք գործել ՈՒկրաինայի տարածք: Այդ մասին հաղորդել է թերթի գլխավոր խմբագիր և խմբագրակազմի տնօրեն Միխայիլ Միխայիլևը:

«ՈՒկրաինայում փոխվել են ՌԴ քաղաքացիների մուտք գործելու կանոնները: Ժամանողից պահանջվում է ներկայացնել երեսուն հազար կոպեկի առկայության մասին տեղեկանք, որը չի եղել Բարաբանովի մոտ»,- ասել է Միխայիլինը:
Նրա խոսքերով` այս պահին Բարաբանովը և Միրիդոնովը գնացքով վերադառնում են Մոսկվա, որպեսզի երեկոյան ինքնաթիռով թռչեն Սիմֆերոպոլ:
«Կոմերսանտի» հիշյալ լրագրողների մուտքը ՈՒկրաինա խոչընդոտել են ՌԴ-ից զորակոչային տարիքի տղամարդիկ:

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ