Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Չարենցի գրքերը

Չարենցի գրքերը
13.03.2014 | 15:08

Եղիշե Չարենցի ծննդյան 117-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Չարենցի տուն-թանգարանում բացվեց «Կոմիտաս և Չարենց» խորագրով ցուցահանդես: Թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի խոսքով`առաջին անգամ ցուցադրվում է Կոմիտասի թաշկինակը, որ 1913-ից եկել, հասել է Չարենցի ժառանգներին: Կայացավ Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի իտալերեն թարգմանության շնորհանդեսը (թարգմանությունը` Հասմիկ Վարդանյանի): «Վերջին շրջանում Չարենցը թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն: Նրա գործերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես Իսպանիայում, որտեղ թարգմանել են նրա «Նավզիկեն»»,- ասաց Լիլիթ Հակոբյանը` նշելով, որ Չարենցի ակադեմիական հատորները չեն վերահրատարակվել, բայց Դավիթ Գասպարյանի աշխատությամբ տպագրվել են ծավալուն ժողովածուներ` կազմված անտիպ և նախկինում հրատարակված գործերից:

Ի՞նչ են առաջարկում գրախանութները: «Բուկինիստում» կարելի է ձեռք բերել «Հայագիտակ», «էդիտ Պրինտ», «Ամարաս», «Անտարես» հրատարակչությունների վերջին շրջանում հրատարակած ժողովածուները: Բուկինիստական բաժնում Չարենցի գրքերից հազվադեպ են հանդիպում: Հարկ է նշել, որ Չարենցի երկերը ամենապահանջված գրքերի շարքում չեն, բայց վաճառվում են: Հատկապես պահանջարկ ունի կյանքի վերջին տարիներին գրված բանաստեղծությունների ընտրանին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ