Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին հավաստիացրել է, որ Վաշինգտոնը Կիևին «հզոր օժանդակություն» կցուցաբերի` ՈՒկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հարցերում: Լրագրողների ներկայությամբ Օբաման վստահեցրել է, որ ՈՒկրաինայի իշխանությունները պատրաստ են երկխոսություն սկսել Ռուսաստանի հետո և հույս է հայտնել բանակցային ճանապարհով իրավիճակի կարգավորման հասնելու առնչությամբ:
Յացենյուկը հաստատել է, որ ցանկանում է հասնել հարցի «դիվանագիտական կարգավորման», սակայն միաժամանակ հայտարարել է. «Մենք երբեք չենք հանձնվի»: Մարտի 16-ին Ղրիմում կայանալիք հանրաքվեի մասին թե Օբաման, թե Յացենյուկը հայտարարել են, որ մտադիր չեն ճանաչել այդ հանրաքվեի օրինականությունը: