Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Ղրիմի հանրաքվեն հակասահմանադրական է»

«Ղրիմի հանրաքվեն հակասահմանադրական է»
13.03.2014 | 19:02

«Մարտի 16-ին անցկացվելիք Ղրիմի հանրաքվեն հակասահմանադրական է, հետևաբար` լեգիտիմ չեն արդյունքները, ուստի Ռուսաստանն իրավունք չունի դրանք ճանաչել»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում ՈՒկրաինայի դեսպան Իվան Կուխտան՝ պատասխանելով հարցին, թե Մաքսային միության անդամները և ապագա անդամ Հայաստանը ստիպված կլինե՞ն ճանաչել Ղրիմի անկախությունը: «Եթե նույնիսկ հանրաքվեն անցկացվի, լեգիտիմ չէ, օրինական ուժ չունի, այդ պատճառով Ղրիմի այսօրվա իշխանությունները իրավունք չունեն դիմել այս կամ այն պետությանը՝ այս կամ այն տարածքը այլ պետության հետ միավորելու համար»,-ասել է դեսպանը: Նա վկայակոչել է ՈՒկրաինայի Սահմանադրությունը, որ նման իրավունք տալիս է միայն Գերագույն Ռադային:

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ