Ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, Երևանում ՈՒկրաինայի դեսպան Իվան Կուխտան ասել է. «Չեմ կարող ասել՝ ինչ դիրքորոշում է, ես գիտեմ, որ Հայաստանի նախագահը Դուբլինում համապատասխան հայտարարություն է արել, որ Հայաստանը հարցի խաղաղ կարգավորման օգտին է: Ահա, սա է Հայաստանի դիրքորոշումը»: Դիվանագետը գտնում է, որ այդ մասին պետք է հարցնել ոչ թե իրեն, այլ ՀՀ իշխանություններին: Անդրադառնալով ուկրաինական իրադարձությունների ընթացքում հայ համայնքի դիրքորոշմանը, նա հիշեցրեց, որ Մայդանի՝ ավելի քանի 100 զոհերից 2-ը ազգությամբ հայ ՈՒկրաինայի ակտիվ քաղաքացիներ էին: