Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՈՒկրաինայի դեսպանը իր խնդիրը չի համարում Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի միջև զուգահեռների մասին խոսելը

ՈՒկրաինայի դեսպանը իր խնդիրը չի համարում Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի միջև զուգահեռների մասին խոսելը
13.03.2014 | 16:08

Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի միջև զուգահեռների մասին դեսպան Կուխտան չցանկացավ խոսել՝ ասելով, որ դա քաղաքական վերլուծաբանների, փորձագետների իրավասության շրջանակն է: Պատասխանելով հարցին, որ այս իրադարձությունների հետ կապված՝ ակտիվացել են Ադրբեջանը և Թուրքիան, որոնք որոշակի նախապայմաններ են թելադրում ղարաբաղյան հարցում, դեսպան Կուխտան հայտարարեց. «Թուրքիայի հայտարարության մեջ ասված է, որ երկիրը հարգում է ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը: Կա նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, որը նույնպես հակամարտության կողմերին կոչ է անում խաղաղ ճանապարհով հասնել հարցի հանգուցալուծմանը: Սա էլ այն դիրքորոշումն է, որը արտահայտվել է պաշտոնապես»,- ընդգծեց դեսպան Կուխտան:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ