Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՈՒկրաինան դուրս է գալիս ԱՊՀ-ից

ՈՒկրաինան դուրս է գալիս ԱՊՀ-ից
13.03.2014 | 19:10

ՈՒկրաինայի՝ ԱՊՀ-ից դուրս գալու վերաբերյալ դեսպան Կուխտան հայտարարեց. «ՈՒկրաինայում հաստատված ծայրահեղ ծանր վիճակից և, այսպես կոչված, Ղրիմի կառավարության ՝ ՌԴ-ին միավորման դիմումից հետո, ՈՒկրաինայում իրավիճակի սրացման հետ կապված մեր՝ որպես նախագահողի կողմից (2014–ին ՈՒկրաինան նախագահում է ԱՊՀ–ում) առաջարկ եղավ, որ ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը անցկացվի Կիևում՝ մարտի 7-ին, բայց ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները հրաժարվեցին՝ հղում անելով իրենց զբաղվածությանը: Եղավ առաջարկ՝ անցկացնել մարտի 12-ին, բայց կրկին, ԱՊՀ երկրների արտգործնախարարները չկարողացան, ցավոք, չկարողացան»: Եթե ՈՒկրաինայի համար նման դժվար ժամանակներում չեն կարողանում ժամանակ գտնել՝ գալու Կիև, ըստ դեսպանի՝ տրամաբանական է կառույցից դուրս գալու որոշումը, իսկ ինչի՞ համար է նման մարմինը անհրաժեշտ:

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ