Այսօր մի քանի ԶԼՄ-ներ հաղորդել են այն մասին, որ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի տնօրենների խորհրդի քվեարկության արդյունքում նրա գլխավոր խմբագիրը կլինի Ալեքսեյ Վենեդիկտովը: Ռադիոկայանի և բաժնետիրական ընկերության կանոնադրության համաձայն` գլխավոր խմբագրին ընտրում են լրագրողները, այնուհետև` նրան հաստատում է տնօրենների խորհուրդը, որի մեջ մտնում են «Գազպրոմ-մեդիա»-ի ներկայացուցիչները, անկախ տնօրենը և գլխավոր խմբագիրը:
Մարտի 17-ին լրանում է Վենեդիկտովի նախկին պայմանագիրը, իսկ մարտի 3-ին նրան կրկին ընտրել էին խմբագիր:
Փետրվարին փոխվել էր «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիրը, նրա տեղը «Գազպրոմ-մեդիա»-ի առաջարկով նշանակվել էր «Գոլոս Ռոսիի» նախկին թոփ-մենեջեր Եկատերինա Պավլովան:
Նախկին գլխավոր տնօրեն Յուրի Ֆեդուտինովի լիազորությունները, որն այդտեղ աշխատում էր ավելի քան քսան տարի, կրճատվել էին ժամկետից շուտ: Դրանից հետո Վենեդիկտովը նամակ էր գրել Պուտինին, որում արտահայտել էր ՌԴ-ում խոսքի ազատության մասին իր մտահոգությունները: