Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կլիչկո. «Տյագնիբոկին ընկեր կոչելը դժվար է»

Կլիչկո. «Տյագնիբոկին ընկեր կոչելը դժվար է»
15.03.2014 | 12:05

«ՈՒդար» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն ուկրաինական հեռուստաեթերով մենաբանել է իր համագործակցությունը «Ազատություն» կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկի հետ: «Տյագնիբոկին ընկեր կոչելը դժվար է, բայց մենք ուկրաինացիների կողմից ընտրված պատգամավորներ ենք և ներկայացնում ենք նրանց շահերը` Գերագույն ռադայում: Բոլոր ուժերի հիմնական խնդիրը այն (Յանուկովիչի) ռեժիմի դադարեցումն էր, մենք միավորվեցինք` մի կողմ թողնելով բոլոր քաղաքական կարգախոսերը և այնպես արեցինք, որ Յանուկովիչը չլինի»,-ասել է Կլիչկոն: Նա նշել է, թե ինքը և իր խմբակցության անդամները մտադիր են իրենց հետագա ողջ գործունեությունն ուղղել ժողովրդի հետ շփմանը, արևելյան շրջանների հետ հաղորդակցությանը:

«Մարդիկ հոգնել են ապրել կոռուպցիայի պայմաններում, ապրել մի երկրում, որտեղ չկան արդարություն և օրենքներ: Մայդանը ոտքի կանգնեց վերականգնելու արդարությունը, և մենք շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով»,-ասել է Վիտալի Կլիչկոն, ով հայտարարել է, թե առաջադրվելու է մայիսի 25 -ին ՈՒկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններում:

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ