Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵՄ-ն Մոլդովայի համար կանաչ լույս վառեց

ԵՄ-ն Մոլդովայի համար կանաչ լույս վառեց
15.03.2014 | 12:09

Մոլդովայի քաղաքացիները կարճաժամկետ ուղևորությունների դեպքում կկարողանան ԵՄ երկրներ մեկնել առանց մուտքի արտոնագրի: «Առանց վիզայի ռեժիմը տարածվում է միայն կենսաչափական անձնագրերի և Շենգեն գոտու երկրների տարածքում մինչև 90 օր տևող ուղևորությունների վրա»,-ասված է ԵՄ Նախարարների խորհրդի մամլո հաղորդագրության մեջ: Նոր ընդունված կարգը ուժի մեջ կմտնի մայիսից:

Հիշեցնենք, որ փետրվարին 27-ին Եվրախորհրդարանը հաստատել էր Քիշնևի հետ վիզային ռեժիմի մեղմացման կարգը: Այսուհանդերձ այն Մոլդովայի քաղաքացիներին հնարավորություն չի տա ԵՄ տարածքում աշխատել՝ առանց մուտքի արտոնագրի:

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ