Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Խարկովի բախումների արդյունքում 2 մարդ է սպանվել

Խարկովի բախումների արդյունքում 2 մարդ է սպանվել
15.03.2014 | 12:23

Երեկ գիշեր Խարկովի Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումների արդյունքում սպանվել է 2 մարդ, մի քանի հոգի վնասվածքներ են ստացել, վիրավորների մեջ կա 1 ոստիկան: ՈՒկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ արդեն ձերբակալվել է 30 մարդ: Ավակովը դիմել է լրագրողներին, բոլոր կողմերի ակտիվիստներին, ընդհանրապես ուկրաինացիներին` սադրանքների չենթարկվելու հորդորով: Նախարարի պաշտոնակատարը նաև անուղղակի մեղադրել է Ռուսաստանին`ՈՒկրաինայում տեղի ունեցող նման բախումները համարելով ռուսների ձեռքի գործը: Նրա խոսքով` «ռուսական ԶԼՄ-ներում լուրերն ավելի վաղ են հրապարակվում, քան տեղի են ունենում իրադարձությունները»: Ավակովի կարծիքով իրավիճակը հրահրում են և բորբոքում ռուսական սադրիչները: «Սա ոչ վարկած է, ոչ էլ ենթադրություն, սա փաստ է»,-գրել է նա:

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ