Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իսկ Չինաստանը կմնա ձեռնպահ

Իսկ Չինաստանը կմնա ձեռնպահ
16.03.2014 | 12:30

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր քվեարկության կդրվի ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող բանաձևը:

ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կազմված բանաձևի նախագծում ասվում է, որ Ղրիմում այս կիրակի նշանակված հանրաքվեն «չի կարող օրինական ուժ ունենալ»:
Ակնկալվում է, որ Ռուսաստանը, որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, ամենայն հավանականությամբ, բանաձևի վրա վետո կդնի: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամանթա Փաուերը ասել է, թե իրենք «նպատակ ունեն ցույց տալ, թե ոչ խաղաղ ուղի ընտրելով որքանով է մեկուսանում Ռուսաստանը»: Բանաձևի կողմնակիցները վստահ են, որ Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը կողմ կքվեարկեն, իսկ Չինաստանը ձեռնպահ կմնա:

Դիտվել է՝ 798

Մեկնաբանություններ