Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ֆի՞շը, թե՞ Կիսկան

Ֆի՞շը, թե՞ Կիսկան
16.03.2014 | 12:34

Սլովակայում այսօր տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում են 14 թեկնածուներ: Սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ ընտրողների շրջանում աջակցություն է վայելում վարչապետ Ռոբերտ Ֆիշը: Նրա հիմնական մրցակիցը գործարար Անդրեյ Կիսկան է:

Եթե այսօրվա քվեարկության արդյունքում թեկնածուներից ոչ մեկը չստանա քվեների 50 տոկոսից ավելին, մարտի 29-ին կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ: Սլովակիայում նախագահի պաշտոնը հիմնականում արարողակարգային է: Նախագահի լիազորությունների շրջանակում է, սակայն, վարչապետի և դատական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչների նշանակումը: Նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: Ներկա նախագահ Իվան Գասպարովիչը ընտրվել էր 2004-ին և վերընտրվել 2009-ին: Երկրի Սահմանադրությունը թույլ չի տալիս երկու ժամկետից ավելի պաշտոնավարել:

Դիտվել է՝ 893

Մեկնաբանություններ