Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի մարտի 21-22-ին

Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի մարտի 21-22-ին
16.03.2014 | 13:01

Սահմանադրական իրավունքի հարցով ԵԽ փորձագետները հայտարարել են, որ Ղրիմի կարգավիճակի հարցով մարտի 16-ին նախատեսված հանրաքվեն անօրինական է՝ հաղորդել է dpa գործակալությունը` վկայակոչելով ԵԽ նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին:

Հանձնաժողովի որոշման հիմքում այն փաստարկն է, որ հանրաքվե անցկացնելու հավանականությունը նախատեսված չէ ոչ ՈՒկրաինայի, ոչ Ղրիմի սահմանադրություններով: Փորձագետները մատնանշում են, որ հանրաքվեի անցկացման պայմանները չեն համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին: Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի մարտի 21-22-ին:

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ