Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Ղրիմում հանրաքվեն սկսվել է

Ղրիմում հանրաքվեն սկսվել է
16.03.2014 | 13:07

Այսօր մոտ 1,5 միլիոն մարդ Ղրիմում պետք է ընտրություն կատարի Ղրիմի հետագա կարգավիճակի երկու տարբերակների միջև. միանալ ՌԴ-ին կամ մնալ ՈՒկրաինայի կազմում` ինքնավարության ավելի լայն պայմաններով: Ենթադրվում է, որ բնակչության մեծամասնությունը կողմ կքվեարկի ՌԴ-ին միանալու օգտին: ՈՒկրաինան հանրաքվեն համարում է հակասահմանադրական և Ղրիմի բնակիչներին կոչ է արել բոյկոտել այն: Նման դիրքորոշում ունեն և Ղրիմի թաթարների համայնքի ղեկավարները: Արևմուտքը հայտարարել է, որ չի ճանաչելու հանրաքվեի արդյունքները, քանի որ այն հակասում է ՈՒկրաինայի Սահմանադրությանը:

Ղրիմը ՈՒկրաինայի կազմում է 1954-ից: 2001-ի մարդահամարի տվյալներով այնտեղ բնակչության 58,5 տոկոսը ռուսներ են, 24, 4 տոկոսը` ուկրաինացիներ, 12,1 տոկոսը` թաթարներ:

Դիտվել է՝ 1020

Մեկնաբանություններ