Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռուսաստանը վետո է դրել Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի վրա

Ռուսաստանը վետո է դրել Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի վրա
16.03.2014 | 14:18

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ռուսաստանը օգտագործել է վետոյի իր իրավունքը և կասեցրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ղրիմի հանրաքվեի կարգավիճակի վերաբերյալ բանաձևի ընդունումը:

Բանաձևի նախագծում, մասնավորապես, ասված էր, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը «չի կարող իրավական ուժ ունենալ» և ՄԱԿ-ի անդամ պետություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին կոչ էր արվում չճանաչել Ղրիմի անջատումը ՈՒկրաինայից:
Չինաստանը ձեռնպահ է մնացել հարցի քվեարկությունից, մինչդեռ Անվտանգության խորհրդի մյուս 13 անդամները կողմ են քվեարկել նախագծին:

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ