Գերմանիան կոչ է անում ՌԴ-ին փոխել ՈՒկրաինայի և Ղրիմի նկատմամբ իր դիրքորոշումը ծայրահեղ դեպքում մինչև մարտի 17-ը: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն իր հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը կարիք ունի ձեռնարկելու համապատասխան միջոցներ:
«Մենք հակասություն չենք տեսնում, բայց եթե ՌԴ-ն վերջին պահին չգնա զիջումների, ապա երկուշաբթի օրը ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ մենք կտանք համարժեք պատասխան»,- ասել է գերմանացի նախարարը: Նրա խոսքերով՝ ղրիմյան ճգնաժամի շուրջ իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է: