Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր. «Մենք չենք ցանկացել առճակատում»

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր. «Մենք չենք ցանկացել առճակատում»
17.03.2014 | 11:36

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Մոսկվային փոխել դիրքորոշումը Ղրիմի կոնֆլիկտի վերաբերյալ՝ հաղորդել է dw.de-ն: «Մենք չենք ցանկացել առճակատում: Բայց եթե Ռուսաստանը չգնա զիջումների վերջին րոպեին, երկուշաբթի օրը ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մենք համարժեք պատասխան կտանք», - հայտարարել է գերմանացի նախարարը Welt am Sonntag–ին տված հարցազրույցում:

Շտայնմայերի խոսքերով՝ Ղրիմի ճգնաժամի շուրջ իրավիճակը «պայթյունավտանգ է: Մինչև այժմ Ռուսաստանը մերժում է կարգավորման բոլոր տարբերակները, հրաժարվում է որևէ քայլից իրավիճակի սրումը նվազեցնելու համար, և ակնհայտաբար այնպիսի գործողություններ է իրականացնում, որոնց հետ մենք չենք կարող հաշտվել»,- Գերմանիայի արտգործնախարարի խոսքերը մեջբերել է Reuters գործակալությունը:

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ