Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Մալազիական ավիաուղիների առեղծվածային չվերթը

Մալազիական ավիաուղիների առեղծվածային չվերթը
17.03.2014 | 11:52

Մալազիայի ավիաուղիների MH370 չվերթի՝ մեկ շաբաթ տևած որոնման աշխատանքները շաբաթ օրը նոր շրջադարձ ունեցան, երբ պարզվեց, որ ինքնաթիռի հաղորդակցական համակարգերն անջատվել են ձեռքով և օդանավը միտումնավոր շեղվել է ուղուց: Մասնագետները քննարկում են մի քանի հնարավոր սցենարներ, գրում է Business Insider-ը:

Ահաբեկչական հարձակում. Ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության շուրջ հարցը վերադարձել է ուշադրության կենտրոն: Մասնագետների կարծիքով՝ ինքնաթիռը ժամերով առանց նկատվելու վարելու համար անհրաժեշտ կլիներ աննախադեպ մակարդակի նախնական պլանավորում և հմտություն: Դա հնարավոր է ցածր բարձրությամբ թռչելու դեպքում: Այնուամենայնիվ, ահաբեկչական հարձակումը քիչ հավանական է, քանի որ, ըստ մասնագետների, նման խոշոր դեպքի համար կլիներ մեկը, ով պատասխանատվություն կվերցներ իր վրա:
Օդաչուի ներգրավվածություն. Քանի որ հաղորդվել է, որ հաղորդակցական համակարգն անջատվել է ձեռքով, հնարավոր է դառնում օդաչուի ներգրավվածությունը՝ կամ կանխամտածված, կամ հարկադրված:
Օդաչուի ինքնասպանությունը. Չնայած հազվադեպ, այնուամենայնիվ, դեպքեր են եղել, երբ օդաչուները վթարի են ենթարկել ինքնաթիռները՝ ինքնասպանություն գործելու համար: Այս դեպքում, ինքնաթիռը մեծամասամբ ամբողջությամբ ջրի տակ կմնար, հետևաբար շատ բեկորներ չէին երևա: Սակայն տեղեկություններ չկան, որ օդաչուները լուրջ հոգեբանական խնդիրներ են ունեցել:
Ինքնաթիռը վայրէջք է կատարել և թաքցվել է. Բեկորների և տվյալների բացակայությունը ոմանց ստիպել է մտածել, որ ինքնաթիռը կարող էր ապահով վայրէջք կատարել և թաքցվել որևէ հեռավոր վայրում: Այնուամենայնիվ, ինքնաթիռի մեծ չափերը դա քիչ հավանական են դարձնում: Սակայն, եթե ինքնաթիռը վարողն այնքան հմուտ է եղել, որ խուսափել է ռազմական ռադարներից, կկարողանար նաև ապահով վայրէջք կատարել:
Տեղեկությունը թաքցվում է. Ռադարների կարևոր տվյալները բացահայտելու դանդաղությունը ստիպել է ոմանց մտածել, որ երկրները կարող են ավելին իմանալ ինքնաթիռի գտնվելու վայրի մասին, սակայն չեն ցանկանում կիսել տեղեկությունը անվտանգության ռիսկի պատճառով: Եթե ինքնաթիռը շարունակել է թռիչքը, անցել է մի քանի երկրների տարածքով, և դժվար է հավատալ, թե այդքան երկրներ կարող էին ինքնաթիռը տեսնել ու թաքցնել:

Դիտվել է՝ 1427

Մեկնաբանություններ