Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ղրիմի թաթարները չեն լսում Մեջլիսի կոչը

Ղրիմի թաթարները չեն լսում Մեջլիսի կոչը
17.03.2014 | 11:54

Մեջլիսը դատապարտել է ՌԴ-ի ագրեսիոն ակտը և Ղրիմի անեքսիայի պլանը, կտրականապես մերժել է Ղրիմի ապագան որոշելու ցանկացած փորձերը «առանց թաթար ժողովրդի ազատ կամքի արտահայտման», հաղորդել է «ՈՒկրաինսկայա պրավդա»-ն: ՈՒկրաինական ժողովրդին և ՈՒկրաինայի Գերագույն Ռադային ուղղված՝ թաթարների Մեջլիսի դիմումի մեջ Ռուսաստանի գործողությունները գնահատվել են «միջազգային իրավունքի կոպիտ խախտում, որն ապակայունացնում է միջպետական հարաբերությունների գոյություն ունեցող համակարգը»: Մեջլիսը հայտարարել է, որ չի ճանաչում մարտի 16-ին Ղրիմի հանրաքվեն լեգիտիմ, միջազգային իրավունքին և ՈՒկրաինայի սահմանադրությանը համապատասխան: Դիմումի մեջ ընդծվում է, որ «որոշելու իրավունքը, թե որ պետությունում պետք է ապրի Ղրիմի թաթար ժողովուրդը, պատկանում է բացառապես Ղրիմի թաթարներին»: «Ղրիմի թաթար ժողովրդի իրավունքների վերականգնումը և ինքնորոշման իրավունքի իրականացումը իր պատմական հայրենիքում պետք է լինի ինքնիշխան և անկախ ուկրաինական պետության կազմում»,- նշված է դիմումի մեջ:

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ