ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ղրիմի հանրաքվեն լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին ու ՄԱԿ-ի կանոնադրությանը, և նրա արդյունքները մեկնակետ կդառնան թերակղզու ապագան որոշելու հարցում:
Նույն տեսակետը Լավրովը հայտնել է և նախօրեին Լոնդոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ՝ ընդգծելով, որ Կիևի գործող իշխանությունները պետք է զսպեն ազգային ծայրահեղական և արմատական խմբավորումներին, որ ահաբեկում են այլախոհ և ռուսալեզու բնակչությանը: Լավրովը և Քերրին պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները ուկրաինական հարցի վերաբերյալ:
Մինչ այդ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հեռախոսազրույցում Ղրիմի հանրաքվեն ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի նորմերին միանգամայն համապատասխան էր անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: