Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ֆիցոն ու Կիսկան հարաբերությունները կպարզեն մարտի 29-ին

Ֆիցոն ու Կիսկան հարաբերությունները կպարզեն մարտի 29-ին
17.03.2014 | 11:59

Սլովակիայում շաբաթ օրն անցկացված նախագահական ընտրություններում 14 թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ 50 տոկոս ձայները՝ Բրատիսլավայում քվեաթերթիկների հաշվարկից հետո հայտարարել է ազգային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը: Մարտի 29-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն երկու առավելագույն ձայներ ստացած թեկնածուները՝ գործող վարչապետ Ռոբերտ Ֆիցոն և անկուսակցական միլիոնատեր Անդրեյ Կիսկան. նրանք հավաքել են ձայների 28 և 24 տոկոսը: Ընտրությանը մասնակցել է ընտրողների 43,4 տոկոսը: Սլովակիայում համաժողովրդական ընտրություններ 1999 թ. հետո անցկացվում են չորրորդ անգամ: Նախագահ ընտրվում է հինգ տարով՝ մեկ անգամ վերընտրվելու իրավունքով:

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ