ԱՄՆ դաշնային դատավոր Բոգդան Ֆուտեյը, ով ժամանակին աշխատել է ՈՒկրաինայի Սահմանադրության տեքստի վրա, հայտարարել է, թե Ղրիմի կարգավիճակի հարցը կարելի է լուծել Հաագայում: «Եթե Ղրիմում հնարավորություն լիներ քվեարկել ստատուս քվոյի համար, որպեսզի այն լիներ բացառապես ինքնավար պետություն, այդ դեպքում կարելի էր նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալ: Բայց քանի որ կողմ են քվեարկել Ռուսաստանի միացմանը, հարց է ծագում. չճանաչե՞լ Ռուսաստանը, չճանաչե՞լ Ղրիմը որպես Ռուսաստանի մաս: Վերջնական որոշումը, հնարավոր է, անհրաժեշտ կլինի ընդունել Հաագայի միջազգային դատարանում»,- հայտարարել է Ֆուտեյը: Նա նշել է, որ համապատասխան քննարկման համար անհրաժեշտ կլինի նաև Ռուսաստանի թույլտվությունը: «Կարծում եմ այս հակամարտությունը կարող է գոյություն ունենալ երկար տարիներ և այն արագ չի հանգուցալուծվի», -ասել է Ֆուտեյը: