Կիրակի գիշերը հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Օբաման նշել է, թե Ղրիմի հանրաքվեն անցել է «ռուսական ռազմական միջամտության ճնշման պայմաններում», այն «խախտում է ՈՒկրաինայի Սահմանադրությունը» և «երբեք չի ճանաչվի ԱՄՆ-ի և միջազգային հանրության կողմից»: Օբաման ասել է, թե Ռուսաստանի գործողությունները խախտել են ՈՒկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: ԱՄՆ նախագահը սպառնացել է Պուտինին` ասելով, թե ԱՄՆ-ը իր եվրոպական գործընկերների հետ միասին լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ: