Թուրքական Anadolu գործակալությունը հաղորդում է, որ Ղրիմի թաթարների առաջնորդներից մեկը` Մուսթաֆա Ջեմիլևը, Անկարայում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` քննարկելու Ղրիմում ստեղծված կացությունը: Ջեմիլևը մոտ 20 տարի ղեկավարում էր Ղրիմի թաթարների իրավունքները ներկայացնող Մեջլիսը: Նա Անկարա էր ժամանել վիճահարույց հանրաքվեի մեկնարկից մի քանի ժամ անց: «Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ Ղրիմի թաթարների ճակատագրի հանդեպ», - նշել է Ջեմիլևը: