Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Երեք նախկին նախարարները՝ ֆավորիտ

Երեք նախկին նախարարները՝ ֆավորիտ
17.03.2014 | 22:49

Աֆղանստանում ապրիլի 5-ին նշանակված նախագահական ընտրություններում առաջադրված երկրորդ թեկնածուն է հրաժարվել ընտրապայքարից: Պաշտպանության նախկին նախարար Աբդուլ Ռահիմ Վարդեկը չի մանրամասնել հրաժարվելու պատճառները: Նա չէր դիտվում հիմնական թեկնածու: Նախագահի աթոռի համար պայքարում է 9 թեկնածու: Ամսվա սկզբին ընտրապայքարից հրաժարվել էր գործող նախագահ Համիդ Քարզայի եղբայրը՝ Քեյում Քարզայը: Աֆղանստանի նախագահական ընտրություններում ֆավորիտներ են դիտվում արտաքին գործերի երկու նախկին նախարարները՝ Աբդուլա Աբդուլան ու Զալմա Ռասուլը և ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Ղանին:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ