Վրաստանի արտգործնախարարությունը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները: «Հանրաքվեն տեղի է ունեցել ռուսական զինված ուժերի ճնշման ներքո, միջազգային ու ուկրաինական օրենսդրության սկզբունքների լիակատար խախտմամբ»,- հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն՝ հայտնելով իր աջակցությունը ՈՒկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: